12:16   21-01-2022
Հաստատվել է կորոնավիրուսի 628 նոր դեպք, առողջացել է 125 քաղաքացի
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 628 նոր դեպք: Մեկ օրում իրականացվել է 3065 թեստավորում, առողջացել է 125 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 957 դեպք, որոնցից 333 982-ը առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6430 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8026 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1519 է:

Ընդհանուր կատարվել է 2 663 980 թեստավորում:

Loading...