12:39   24-01-2022
իտնականներրը պարզել են մարդու իրական տարիքի ու աչքի ցանցաթաղանթի կապը
Թողնել մեկնաբանություն

Չինացի գիտնականները պարզել են, որ մարդու իրական տարիքի և նրա աչքերի ցանցաթաղանթի կենսաբանական տարիքի զգալի տարբերությունը վկայում է վաղաժամ մահվան բարձր ռիսկի մասին։ Այս մասին ասվում է British Journal of Ophthalmology ամսագրի հոդվածում։
2006 թվականից ի վեր Ավստրալիայի Աչքի հետազոտական ​​կենտրոնի մասնագետները ուսումնասիրել են 40-ից 69 տարեկան մոտ 47000 մարդու ակնահատակի ավելի քան 80000 պատկեր: Դրանք մշակելու համար օգտագործվել են ավտոմատ  հետազոտման  ալգորիթմներ։
Այսպիսով, եթե  ցանցաթաղանթի տարիքը մեկ տարով ավելի է, քան մարդու կենսաբանական տարիքը, ապա առաջիկա 11 տարում  որևէ պատճառով մահվան հավանականությունը ավելանում  է 2-3%-ով։

Նշվում է, որ հետազոտության ընթացքում մահացել է մասնակիցների ընդհանուր թվի մոտ 5%-ը։ Նրանցից գրեթե 55%-ը մահացել է քաղցկեղից, մոտ 17%-ը՝ սրտանոթային հիվանդություններից, մնացածը՝ այլ պատճառներից, այդ թվում՝ դեմենցիայից։
Ստացված արդյունքների համաձայն՝ այն հիվանդների  ցանցաթաղանթի և իրական տարիքի տարբերությունը եղել է 3, 5 և 10 տարեկան, հասել են  համապատասխանաբար 51, 28 և 4,5%-ի

Loading...