17:25   24-01-2022
Վրաստանում 4 նախարարի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Թողնել մեկնաբանություն

Վրաստանում 4 նախարարի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այդ իսկ պատճառով կառավարության այսօրվա նիստին ներկա են գտնվել նախարարների միայն մի մասը, փոխանցում է «Ալիք մեդիան»։

Կառավարության տեղեկության համաձայն՝ վարակը հաստատվել է կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի, ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի մոտ։

Loading...