12:36   27-01-2022
Կառավարությունը հավանություն տվեց հողամասը մեկից ավելի անգամ ընդլայնելու հնարավորության մասին փոփոխությանը
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածի փոփոխությանը. ըստ այդմ՝ հնարավորություն է ստեղծվում հողամասն ընդլայնել մեկից ավելի անգամ և պարտադիր չէ, որ այդ հողակտորի վրա շենք լինի կառուցված:

«Այս փոփոխության նախապատմությունը կայանում է նրանում, որ քաղաքաշինության հիմնախնդիրների հետ կապված աշխատանքային խմբում որոշ ժամանակ առաջ հարց էր բարձրացվել, որ արդեն ընդլայնված հողամասերն այլևս հնարավոր չի ընդլայնել, և դա քաղաքաշինության ոլորտում առաջացնում էր մեծ խնդիրներ:

Մենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկանք, որով փոփոխության ենք ենթարկում Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, համաձայն որի՝ հողամասը կարելի է ընդլայնել մեկից ավելի անգամ, և պարտադիր չէ, որ այդ հողակտորի վրա լինի կառուցված շենք»,- Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ միակ սահմանափակումն ընդլայնվող հողամասի առաջին ընդլայնումից առաջ ունեցած չափի 100 տոկոսից ավելի ընդլայնումը բացառելն է: 

Loading...