18:56   27-01-2022
Ա՜խ, այդ անկանխատեսելի ռուսը. մեծ եղբոր և գործընկերոջ տարբերությունը. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Նախկինում էլ եղել են շատ իրավիճակներ, երբ ռուսը մեզ, այո՛, չի կարողացել պաշտպանել: Օրինակ՝ 90-ականներին, երբ քանդվում էր նրա ստեղծած կայսրությունը: Իհարկե քիչ չեն նաև դեպքերը, երբ ռուսը «ձիու» վրա էր, բայց և օգնության չհասավ: Օրինակ՝ Սումգայիթում, Բաքվում,  Կիրովաբադում: Դեռ ավելին՝ իրականացրեց «օղակ» գործողությունը: 1992-ին, երբ արդեն Սովետական Միությունը փաստացի գոյություն չուներ, ռուսական զորքերը հարձակվեցին Շահումյանի և Ասկերանի շրջանի, ինչպես նաև Լաչինի վրա: Ռուսը շատ հաճախ անկանխատեսելի է գոնե մեզ՝ հայերիս համար: Նրան որպես մեծ եղբոր վերաբերվելը ռացիոնալ չէ: Պետք է նրա մեջ գործընկեր փնտրել, որ հետո անակնկալի չգանք:

Մտորումներ ՀԱՊԿ-ի շրջանակում Ղազախստան հայկական զորք ուղարկելու և հայ-ռուսական փոխհարաբերությունների ձևի մասին:

Զրուցում են՝ ՈՄԱ-ի մարտիկ, լրագրող Արմեն Աթալյանը և ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը:

Loading...