13:14   06-02-2022
Թուրքիայում հետաքննություն են սկսել կորոնավիրուսով վարակված Էրդողանին վիրավորելու համար
Թողնել մեկնաբանություն

Ստամբուլի դատախազությունը կիրակի հետաքննություն է սկսել սոցցանցերի օգտատերերի նկատմամբ, ովքեր վիրավորական հաղորդագրություններ են հրապարակել՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության, թե ինքը վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

NTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ստամբուլի թաղամասերից մեկում արդեն ձերբակալվել է մեկ մարդ։ Նա մեղադրվում է սադրիչ և վիրավորական բովանդակությամբ մեկնաբանություն հրապարակելու մեջ։ Թուրքիայում գործում է նախագահին վիրավորելու մասին օրենքը, ըստ որի՝ անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժվել ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

Նախօրեին Էրդողանը սոցցանցերում հայտարարել էր, որ վարակվել է «օմիկրոն» շտամով։ Նրա խոսքով՝ հիվանդությունն ընթանում է թեթև։ Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարի՝ հիվանդությունը չի խանգարում նախագահին շարունակել իր աշխատանքը։

Loading...