19:00   15-02-2022
Ուրֆայի և Եդեսիայի հերոսամարտից մինչև Առաքելոց վանքի կռվի օրը մեր ազգից գողացված տոներն են. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Ինչպե՞ս ենք նշում անկախության տոնը, կամ Նժդեհի հաղթանակը երեք պետությունների նկատմամբ: Երբևէ ինչ-որ կերպ հիշատակու՞մ ենք, որ Ապրիլի 26-ը Նժդեհի հռչակած Լեռնահայաստանի օրն է, որը, ի տարբերություն մեր գլխին ընկած անկախության, իսկապես վաստակված էր: Նշու՞մ ենք, թե որ օրը Ղարաքիլիսայում Գուրգեն Տեր-Մովսիսյանցը հերոսացավ՝ կանխելով գեներալ Նազարբեկովի պարտվողական հրամանը…. Իսկ ինչու՞ Չավուշի տոնը միայն Աշնակի համա՞ր է: Ինչ-որ մեկը հիշու՞մ է Առաքելոց վանքի կռվի օրը, երբ 37 քաջ ֆիդայիներ դիմակայեցին 6000 թուրքի դեմ: 

Ինչու՞ չենք տոնում Ուրֆայի և Եդեսիայի հերոսամարտը: Փոխարենը փութում ենք Մուսա-Լեռան օրը մի աման հարիսա ուտել: 

Սասնո ապստամբություն, Զեյթունի հերոսական կռիվներ այս բոլորը մոռացված են….

Փոխարենը մեր արժեհամակարգից ու սրբություններից շեղող բոլոր տոներն են կենտրոնում:

Նժդեհն ասում էր՝ ունեցեք ընդհանուր տոներ հանրապետության համար և ունեցեք մասնավոր տոներ յուրաքանչյուր շրջանի համար:

Գագիկ Գինոսյանի խոսել է  ազգային դաստիարակիչ տոների մասին:

Loading...