19:00   22-02-2022
Նորաստեղծ գաղտնի զենքերի փորձարկում և ոչ միայն. «X» գաղտնի դասակի առաքելությունը. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Թամանյանն իր մահից վեց տարի հետո վերածնվեց: 1942-ին նրա որդու օջախում ծնվեց Ալեքսանդր Թամանյան կրտեսը՝ Թամանյանի թոռը: Կրտսեր Թամանյանը Արցախյան հիմնախնդրի հենց առաջին օրվանից նետվեց պայքարի բովը: Նա սկզբում փորձեց տարբեր հանձնաժողովներում հայանպաստ աշխատանք կատարել, բայց հասկացավ, որ պայքարը  պետք է այնուամենայնիվ  զինված լինի:  Նորագույն հայոց պատմության մեջ իր դասընկերոջ և զինակից ընկերոջ Ազգալդյանի, ինչպես նաև մի խումբ հայ գիտնականների հետ Թամանյանը դրեց հայ ռազմարդյունաբերության հիմքը:

Թամանյանը կռվի դաշտում էլ Ազգալդյանին միայնակ չթողեց, սակայն դավադիր գնդակը հասավ Լեոնիդին:  Նրա մահից հետո Թամանյան կրտսերը վերարժևորեց ամեն ինչ և ստեղծեց իր ջոկատը: 

Գագիկ Գինոսյանը պատմում է Ալեքսանդր Թամանյան կրտսերի մասին:

Loading...