16:53   25-02-2022
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է
Թողնել մեկնաբանություն

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության հունվարի ցուցանիշը: Աճ կա բոլոր ուղղություններով, ներառյալ՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը, որ տևական ժամանակ նվազում էր:

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 15.4 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 60.4 տոկոսով. այդ թվում՝ արտահանումն աճել է 53.2, իսկ ներմուծումը՝ 65 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16.6 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 21.2, առևտրի շրջանառությունը՝ 11.5, շինարարությունը՝ 3 տոկոսով: Աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 19.2 տոկոսով: Սպառողական գնաճը 7.1 տոկոս է կազմել, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 9:

Loading...