18:00   01-03-2022
Ռուսական բանակը ծանր վիճակում է հայտնվելու.սանկցիաներն ազդելու են ռազմարդյունաբերության վրա.«Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա  փոխում է Եվրոպան:  Պատերազմից հետո գրեթե բոլոր երկրները տարբերվելու են իրենց քաղաքական հայացքներով և դիրքով: Եվրոպացիներն այժմ ավելի ռազմատենչ են, քանի որ վտանգ են տեսնում Ռուսաստանից: 

Այն, որ առայսօր Ուկրաինան նվաճված չէ,  Արևմուտքի շնորհիվ է: Ուկրաինայի  պարտության դեպքում այն շատ արագ դառնալու է  Միութենական պետության մաս, և անկասկած հաջորդիվ մենք ենք լինելու: 

Ռուսական բանակը, սակայն, 1-2 շաբաթ անց հայտնվելու է ծանր վիճակում, քանի որ տնտեսական սահմանափակումները սկսելու են ազդել  նաև զինամթերքի արտադրության վրա:

Դիվանագետ Արա Պապյանի համոզմամբ ռուս-ուկրաինական  պատերազմում ռուսների հաղթանակը բերելու է հայոց պետականության կորստի: Ուկրաինայի հաղթանակի դեպքում մեր պետականությունը թեկուզ ձևականորեն բայց պահպանվելու շանս ունի:

Loading...