19:24   04-03-2022
Հայաստանի և Քաթարի մարմնամարզության ֆեդերացիաները համագործակցության հուշագիր են ստորագրել
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի և Քաթարի մարմնամարզության ֆեդերացիաների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Հուշագրով հիմք է դրվել երկու երկրների մարմնամարզության ֆեդերացիաների համագործակցության նոր փուլի, որի նպատակն է առավել զարգացնել մարզաձևերը երկու երկրներում: Միջոցառմանը ներկա են եղել Քաթարի պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Քաթարի Օլիմպիական Կոմիտեի ըմբշամարտի տեխնիկական կոմիտեի ղեկավար Վարդան Ղազարյանը, ում անմիջական ջանքերով նաև կայացավ այս միջոցառումը:

Loading...