18:00   09-03-2022
1960-2016. Հեղաշրջումը Թուրքիայում սովորական բան է. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Մեր տարածաշրջանում ոչ մի տեղ այնքան հեղաշրջում տեղի չի ունեցել, որքան Թուրքիայում: Այստեղ Աթաթուրքն էլ  է իշխանության եկել հեղաշրջման միջոցով:  Սակայն առաջին մեծ հեղաշրջումը Թուրքիայում եղել է 1960 թվականի մայիսի 27-ին: Մարմարա ծովում, փոքրիկ մի կղզյակում, կառուցվեց բերդ: Այստեղ երկրի ռազմական իշխանությունները տանջամահ էին անում Քեմալական սկզբունքներին դավաճանած պետական այրերին: Նրանցից երեքին  վերջում կախաղան հանեցին, որից մեկը երկրի վարչապետն էր: Եկավ զինվորականներից բաղկացած ժամանակավոր կառավարություն, որը պաշտոնավարեց մինչև նոր ընտրությունները: Եվ այսպես մինչև 1980 թվականը՝ մինչև հաջորդ հեղաշրջում:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը ներկայացնում է Թուրքիայում հեղաշրջումների դրվագները:

Loading...