19:00   15-03-2022
Խերանենց տոհմն այնքան մեծ էր, որ Վանում Խերանենց փողոց կար. Մկրտիչ Խերանյանը ծոռնուհու աչքերով. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

«Ոմն քաղքենի գնում է ձեռքի ժամացույց, որը սակայն չի կարողանում օգտագործել: Պարզապես չի կարողանում կարդալ ժամը: Մի օր տան հյուրերից ամենակատակասերը ժամ է հարցնում: Երկար ժամացույցին նայելուց հետո սա պատասխանում է՝ «թախկեն վեր թախկեն», որը նշանակում է սլաքը սլաքի վրա»: Սա Մկրտիչ Խերանյանի պատվածքներից մեկն է: 

Իրականում իր մյուս ստեղծագործությունների նման, իր բոլոր կերպարները,  հատկապես Շխոնց Միհրանը, օգնում են քեզ հասկանալ այն ժամանակվա միջավայրը և շունչը: Կարծես դու հայտնվում ես Վանում: Պատմում է Մկրտիչ Խերանյանի ծոռնուհին՝ Ռուզան Խերանյանը, ով կրկին Գագիկ Գինոսյանի հյուրն է:

Loading...