18:00   23-03-2022
Մի փոքրիկ ուղղում ժողովրդավարության մեջ, որ կառավարությունը չշեղվի.... և այսպես մի քանի անգամ.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքական զինուժի ներկայացուցիչները միշտ ամեն ինչ արել  են, որպեսզի Անկարայում կառավարությունը չշեղվի իր «ճշմարիտ» ուղուց: 

1960-ականներից սկսած Թուրքիան թևակոխեց հեղաշրջման և դրա փորձերի ժամանակաշրջան: Իշխանությունը քաղաքացիականներին փոխանցելուց հետո սովորաբար առաջանում էին նոր դժգոհություններ, ինչի պատճառով նոր հեղաշրջում էր տեղի ունենում:

1962-ին բանակի մեջ նոր խռովություն սկսվեց: Ապստամբությունը գլխավորում էր գնդապետ Թելաթ Այդեմիրը: Զորահրամանատար Իսմեթ Ինյոնյույի միջամտությամբ այն տեղի չունեցավ: 1962-ի Փետրվարին, սակայն, հեղափոխականները, չստանալով իրենց ուզածը, Այդեմիրի գլխավորությամբ կրկին խռովության նոր ալիք բարձրացրին:

Երկրորդ փորձն ավելի անհաջող էր, քանի որ թույլ էր կազմակերպված: Այդեմիրը 1964-ին կախաղան հանվեց:

Թուրքիայում հեղաշրջման փորձերը չդադարեցին. դրանք տարբեր սցենարներով կրկնվեցին 1969, 1971, 1997, 2007, 2016 թվականներին: Բոլոր տարիներին դժգոհության հիմնական պատճառը նույնն էր….

Թուրքիայում հեղաշրջման փորձերի բազմաթիվ սցենարներն է ներկայացնում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...