19:00   05-04-2022
Մոմի նման վառվող էր ու մի օր առանց ցավի ու տրտունջի հանգչեց Հրաչօն.«Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Ջավախքում Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու արձանի բացմանը ինքնամոռաց պարում էի: Ինձ մոտեցավ մի բարձրահասակ մարդ  և իր երկու հզոր ու մեծ ափերով բռնեց գլուխս ու համբուրեց ճակատս: Զայրացա, տարերքի մեջ էի, տրվել էի պարի ճախրանքին: Այդ մարդը իր աստվածային ժպիտով նայեց ինձ ու ասաց՝   «դու հրաշալի ես պարում»: 

Հաջորդ առավոտյան «թումանյանական Փարվանայում» էինք:  Կրկին հանդիպեցինք: Նա ինձ տեսնելով ասաց. «պարզվում է, դու ավելի լավ լողում ես, քան պարում»: 

Երեկոյան Գանձայում Տերյանական օրեր էին: Հանդգնեցի իմ արձակ բանաստեղծություններն ու աֆորիզմները հանձնել իրեն և խնդրել, որ  եթե հարկ կհամարի կարդա ու կարծիք հայտնի: Մեկ շաբաթ չանցած զանգ հնչեց….

Նրա թանաքը սովորական չէր, նրա թանաքը  «սեփական արյունն էր, իր հոգին, որով նա դաջում էր»: Նա  իր արյունից բացի այլ թանաք չօգտագործեց: Մոմի նման վառվող մի մարդ էր ու մի օր առանց ցավի ու տրտունջի հանգչեց…

Գագիկ Գինոսյանը իր հաղորդումը նվիրում է իր գրական կնքահորը՝ Հրանտ Մաթևոսյանի եղբորը, արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանին:

Loading...