18:00   06-04-2022
Գինի, սեռական ցանկություններ կատարող կանայք. թուրքերի պատկերացրած դրախտը. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում  հանգուցյալին հուղարկավորում են մահանալու նույն օրը: Մինչև երեկոյան նամազը հուղարկավորությունը  պետք է ավարտված լինի: Դա պայմանավորված է նաև շոգ կլիմայով: Քանի որ շուտ են թաղում, լինում են դեպքեր, երբ պարզվում է, որ մարդը դեռ ողջ է:  

Իսլամական ավանդույթի համաձայն հանգուցյալը հուղարկավորվում է առանց դագաղի: Պատանքով փաթաթված դին դնում են փոսի մեջ: Վրան հող չեն լցնում միանգամից: Երկար փայտ են դնում: Թողնում են բացվածք, որից հաճախ օգտվելով կենդանիները ներս են սողոսկում:

Ըստ ավանդույթի՝ մի քանի տարի հետո գերեզմանը պետք է հավասարվի հողին և հետքն էլ չպետք է մնա: Այս ամենը իսլամական օրենքներով է, մինչդեռ Թուրքիայում հաճախ այն խախտվում է: Վերջին շրջանում Թուրքիայում կարելի է տեսնել և գերեզմանաքարեր և թանկարժեք գերեզմաններ՝ հատկապես անվանի մարդկանց:

Հետաքրքիր են հատկապես Օսմանյան շրջանի գերեզմանները, որոնց վրա կա մի տարր, որից կարելի է հասկանալ, թե ինչ դիրք է զբաղեցրել հանգուցյալը հասարակության մեջ:

Ըստ իսլամի՝ թուրքերը մահից հետո ընկնում են դրախտ, որտեղ կարող են գինի խմել իսկ մեկ տասնյակից ավել կանայք պատրաստ են բավարարել նրանց սեռական ցանկությունները:

Թուրքիայում հուղարկավորության մշակույթի մասին է խոսել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...