Ատամնաբույժից վախենալը բնական
է: Հետազոտությունները ցույց են տալիս,
որ աշխարհում հիվանդների 60%-ը վախենում են ատամնաբույժից: Այս վախը, կամ դենտոֆոբիան ունի տարբեր ձևեր: Մարդը կարող է վախենալ ՝ ատամնաբուժից, նրա գործողություններից, ցավից, ասեղից: Խնդրի առաջացման պատճառների, դրսևորման և հաղթահարման տարբերակների մասին զրուցել
ենք բժիշկ-ստոմատոլոգ, մանկավարժ-հոգեբան Ֆլորա Մուրադյանի հետ: