19:00   14-04-2022
Պետք է օգտվել «պլան մինիմումից». ռուսը հաճույքով մեզ 1000 տանկ կարող է տալ. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

«Հայաստանի զինումը կհամարենք ոչ բարեկամական քայլ». հայտարարել է Ալիևը ակնհայտորեն նկատի ունենալով մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: Այնպես որ ինչքան մենք ունենք Ռուսաստանի կարիքը, գուցե մի փոքր քիչ, նա էլ ունի մեր կարիքը: 

Ճիշտ դիվանագիտության շնորհիվ այսօր էլ Ռուսաստանից կարելի է պահանջել և ստանալ 2000 հնամաշ տանկ: Նրանք դա պարտավոր են մեզ տրամադրել և հաճույքով կձերբազատվեն իրենց հին տեխնիկայից, եթե անգամ «վախենան» Ադրբեջանից:  Եթե մի փոքր էլ աշխատանք տանենք, կարելի է այդ տանկերը դարձնել ժամանակակից ու դրանց մի մասը վաճառքի հանել.ասում է ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը: Նա հիշեցնում է, որ Արցախի հարցում Ռուսաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի փչացած մեխանիզմների հետ կապ չունեն: 1994-ի զինադադարի երաշխավորը Ռուսաստանն էր:

Loading...