15:31   17-04-2022
Ամերիկյան գիտնականները փոքրիկ ռոբոտներ կներդնեն մարդկային ուղեղում՝ քաղցկեցի դեմ պայքարելու համար
Թողնել մեկնաբանություն

Քաղցկեղածին  բջիջների ուսումնասիրությունը միկրոռոբոների միջոցով երկար ժամանակ գիտաֆանտաստիկայի ժանրից  էր: Շուտով այն կարող է իրականություն դառնալ Կալիֆորնիայի նորաստեղծ ընկերության գիտաշխատողների շնորհիվ, ովքեր ստեղծել են գլխուղեղում տեղադրվող միկրոռոբոտներ:

Bionaut Labs ընկերությունը ընդամենը երկու տարվա ընթացքում ծրագրում է իրականացնել  առաջին կլինիկական փորձարկումները մարդկանց վրա՝ օգտագործելով  միկրոսկոպիկ  ռոբոտները:

Ճիշտ այնպես, ինչպես բջջային հեռախոսներն այժմ պարունակում են չափազանց հզոր բաղադրիչներ, որոնք ավելի փոքր են, քան բրնձի հատիկը, այնպես էլ միկրոռոբոտների տեխնոլոգիան, «որը գիտաֆանտաստիկ էր 1950-ականներին և 60-ականներին», այժմ «գիտական ​​փաստ է», – ասել է  գիտահետազոտական խմբի ղեկավար  Մայքլ Շպիգելմախերը: Մենք ցանկանում ենք  այդ հին գաղափարը  դարձնել իրականություն»,- ասել է 53-ամյա գիտնականը : Մագնիսական պարույրները, որոնք տեղադրված են հիվանդի գանգի սահմաններից դուրս, միացած են համակարգչին, որը կարող է հեռակա կարգով ուղեղի ախտահարված հատվածում նրբորեն գործարկել  միկրոռոբոտը:

Հաջողության դեպքում գործընթացը կարող է օգտագործվել Դենդի-Ուոքերի համախտանիշի բուժման համար, որը ուղեղի հազվագյուտ արատ է:

Bionaut Labs-ն արդեն փորձարկել է իր ռոբոտները խոշոր կենդանիների վրա: «Տվյալները ցույց են տալիս, որ տեխնոլոգիան անվտանգ է մեզ համար», – ասել է Շպիգելմախերը:

Loading...