19:41   18-04-2022
Թուրքիայի ԶՈւ-ն նոր ռազմական գործողություն է սկսել Իրաքի հյուսիսում
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսում մեկնարկել է «Մագիլ-կողպեք» ռազմական գործողության առաջին փուլը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ռազմական գործողությունն ուղղված է «Քուրդիաստանի աշխատավորական կուսակցության»՝ Իրաքում տեղակայված ուժերի դեմ:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ  իրաքյան Մեթինա, Զապ և Ավաշին-Բասյան շրջաններում ռազմական գործողությունը սկսվել է ապրիլի 18-ի գիշերը՝ ավիացիայի աջակցությամբ։

Loading...