18:30   19-04-2022
Պուտինին հաղթանակ է պետք, նա կարող է շրջվել դեպի Հարավային Կովկաս…. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

1920-ին Ռուսաստանը ջախջախվեց Լեհաստանում և շրջվեց դեպի Հարավային Կովկաս՝ ստեղծելով սովետական կայսրությունը: Այսօր էլ Ռուսաստանը պարտվում է Ուկրաինայում: Պուտինը ակնհայտորեն հասկանում է, որ որևէ հաջողության շանս չունի, սակայն, իշխանության մնալու համար իրեն հաջողություն է պետք: Վրաստանի և Հայաստանի նոր օկուպացիայի իրական վտանգ կա:  Մեզ ինչպես մեկ դար առաջ կարող են կրկին վախեցնել թուրքերով, ինչպես և Արցախի հարցը թափահարելով: 

Դիվանագետ Արա Պապյանի գնահատմամբ ԱԺ նիստում Փաշինյանի հնչեցրած թեզերը նախևառաջ իր համոզմունքն է:

«Ինքը միշտ եղել է այն դպրոցի ներկայացուցիչը, որն ասում է ամեն ինչ տանք թուրքերին և կապրենք հաշտ ու համերաշխ:  Մեր զիջող լինելը կամ չլինելը թուրքական քաղաքականության մեջ դեր չի խաղում: Հայաստանը ընկալվում է իբրև անիծյալ սեպ իրենց միավորման և աշխարհաքաղաքական նկրտումների դեմ».ասում է Արա Պապյանը:


Loading...