12:41   22-04-2022
Զենքից օգտվելը «ամոթ չէ». պարտադիր է. «Թարմ ուղեղով»` Բենիամին Բուչախչյանի և Իշխան Գևորգյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Զենքի շրջանառության նոր օրենքում կատարվել են փոփոխություններ։ Տարիքային շեմի բարձարցումից մինչև քննությունների անցկացում։ «Ազատազէն»-ը փորձել է իր ներուժի չափով ազդել օրենքի փոփոխության վրա։ Կարծես այն հաջողվում է։ Այս մասին պետք է տեղեկացնել հասարակությանը։ Պետք է ծանոթացնել՝ ի՞նչ է զենքը, ինչպե՞ս օգտվել ու ձևավորել այդ մշակույթը։ «Ազատազէն»-ի համահիմնադիր Իշխան Գևորգյանի խոսքով՝ մանիպուլյատիվ հայտարարությունները խանգարում են, բայց պետք է ավելի հստակեցնել՝ ինչի համար է օրենքը և ուր կարող է հասցնել։ Սա քայլ է դեպի զենքի մշակույթի ներդրում մեր ազգի մեջ։ Համահիմնադիր Բենիամին Բուչախչյանը նշում է, որ սա ուսումնական մեքենա վարելու նման պետք է լինի, որոշել ու սկսել աշխատանքը։ Զենք կրելու իմաստով մենք անկիրթ ենք։ Բայրաքթարներից խոսելուց առաջ, եկեք սկսենք նրանից, թե արդյո՞ք մենք քաղաքացիական զենք բռնել ու կրակել գիտենք։

Loading...