14:24   28-04-2022
Հակածխախոտային օրենքը բացօթյա սրճարանների համար պիտի վերանայվի. «Բիզնեսի անատոմիա Գալաքսիի հետ»
Թողնել մեկնաբանություն

2020 թվականի քովիդյան ցնցումը հարվածեց հատկապես սպասարկման ոլորտին։ Ռեստորանները, սրճարանները, ժամանցի վայրերը մինչ օրս փորձում են վերականգնվել։ Դրական միտում կա, բայց նախկին վիճակին լիարժեք վերադարձ՝ դեռևս ոչ։ Այսօր էլ հակածխախոտային օրենքը մյուս կողմից է փորձում խոչընդոտել աշխատանքը։ Santafe և Պահեստ 33 սրճարանների գլխավոր տնօրեն Տիգրան Սողոմոնյանը այստեղ խնդիրներ է տեսնում: Հատկապես բացօթյա սրճարանների դեպքում օրենքը, կարծես թե, ոչ տեղին է։ Վերանայման կարիք, ամեն դեպքում կա։ Չծխողի իրավունքը նման վայրերում չէր խախտվել ու այս կարգավորմամբ էլ չի պաշտպանվում։

Loading...