15:35   13-05-2022
Ընդդիմության հավաքի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով մասնակիցներից մեկը ձերբակալվել է
Թողնել մեկնաբանություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցներից մեկի կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախնական տվյալներով, 2022թմայիսի 11-ին քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ընթացքում Երևանի  քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը հավաքի մասնակիցների կողմից սահմանափակելու ժամանակնախկինում տարբեր հանցագործություններիայդ թվում`  ծանրացուցիչ հանգամանքներում ավազակությանինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված՝ հավաքի մասնակիցներից մեկըչենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին,  ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբբացի այդբռնություն գործադրելու սպառնալիքներ տալով՝ փորձել է գլխով հարվածել ոստիկաններին:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել քաղաքական ընդդիմության հավաքի հիշյալ մասնակցին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասինկալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկմանը նրա մասնակցությունն ապահովելու նպատակով որոշում է կայացվել վերջինիս՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված կարգով ձերբակալելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading...