15:37   13-05-2022
Image Description
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Նուր-Սուլթանում
Թողնել մեկնաբանություն

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Նուր-Սուլթանում: Այս մասին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ԱԳՆԽ լիագումար նիստում, որն ընթանում է Դուշանբեում։

«Նեղ ձևաչափով որոշում է ընդունվել 2022 թվականի հոկտեմբերի 13-ին Ղազախստանի Հանրապետության Նուր-Սուլթան քաղաքում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստն անցկացնելու մասին»,- հայտնել է Լեբեդևը:

Loading...