15:39   13-05-2022
Դեսպան Արմեն Ղևոնդյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին
Թողնել մեկնաբանություն

2022թ. մայիսի 11-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևին:

Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջիկայում նախատեսված 30-ամյակի համատեքստում տեղի ունեցավ մտքերի փոխանակում հայ-ղազախական փոխգործակցության ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, այդ թվում՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:

Դիտարկվեց երկկողմ միջպետական համագործակցության մեխանիզմների մասով շփումների ժամանակացույցը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերին:

Ե. Կոնուսպաևը Ա. Ղևոնդյանին մաղթեց հաջողություններ Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության առաջնահերթությունների իրականացման հարցում:

Loading...