17:55   13-05-2022
Մահացել է ԱՄԷ-ի նախագահ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նահայանը
Թողնել մեկնաբանություն

73 տարեկանում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նահայանը:

Այս մասին հայտնել է երկրի WAM լրատվական գործակալությունը։

«Նախագահի գործերի նախարարությունը Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին, արաբական և իսլամական ազգերին և ամբողջ աշխարհին հայտարարում է ազգի առաջնորդ, նրա հովանավոր, Նորին Մեծություն շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանի մահվան մասին, որը մահացել է այսօր՝ մայիսի 13-ին»,- ասված է հրապարակված հաղորդագրության մեջ:

Loading...