17:57   13-05-2022
ԵՄ դեսպանը Գյումրիում մասնակցել է Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողովին
Թողնել մեկնաբանություն

Մայիսի 13-ին 2022թ. Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Գյումրիում մասնակցել է Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողովին։

«Ընտանիքը պետք է լինի ապահով տեղ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել և վայելել հոգատարություն, որտեղ տիրում է արդարությունը, որը պարգև է՝ ի նպաստ ներդաշնակ և հավասարակշռված կյանքի։ Անկախ ամեն ինչից, այն մնում է ամենաթանկարժեքը մարդկության համար։ Ներդրումներ կատարելով ընտանիքներում՝ մենք ներդրումներ ենք անում ապագայի համար»,- իր ողջույնի խոսքում նշեց դեսպանը։


Loading...