18:00   13-05-2022
Քուվեյթի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի վիզայի
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունն ընդունել է «Քուվեյթի Պետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու» մասին որոշում: Հիմնավորման համաձայն, որոշման ընդունումը լուրջ խթան կհանդիսանա նախ և առաջ Քուվեյթից Հայաստան զբոսաշրջային հոսքի և գործարար ակտիվության համար: Քուվեյթի Պետության քաղաքացիները կկարողանան այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Հնարավոր է նաև, որ վիզայի ռեժիմի ազատականացումը որոշիչ դեր խաղա Քուվեյթ-Երևան ուղիղ չվերթի վերաբացման համար, որն իր հերթին զգալիորեն կդյուրացնի շփումներն ու փոխայցելությունները:

Loading...