18:02   13-05-2022
Տեղի է ունեցել շահագործման դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը
Թողնել մեկնաբանություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, շահագրգիռ մի շարք գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել Թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։

Ներկայացվել են «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի մշտադիտարկման համակարգերի զարգացում» ծրագրի շրջանակում (D4I) մշակված փորձագիտական գնահատման զեկույցին առնչվող մի շարք մանրամասներ, որոնք նպատակ ունեն վեր հանել 2020-21թթ․Գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ) բացերն ու առկա խնդիրները, ինչպես նաև նպաստել առավել թիրախային և չափելի արդյունքների արձանագրմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը, այդ թվում՝ օրենսդրության կատարելագործմանը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերմանը, պաշտպանությանը և աջակցությանը, երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանը, համապատասխան ուսումնասիրությունների իրականացմանը, մշտադիտարկմանը և գնահատմանն ուղղված արդյունավետ աշխատանքների վերաբերյալ մի շարք մանրամասներ։

Կարևորվել է ջանքերի համախմբումն՝ ուղղված երևույթի առավել արդյունավետ կանխարգելմանը, զոհերի նույնացմանը, պաշտպանության մեխանիզմների հստակեցմանը, ինչպես նաև մասնագետների կարողությունների հզորացմանն ու որակավորման բարձրացմանը։

Loading...