18:03   13-05-2022
Մեծ Բրիտանիայի վարչապետը պահանջել է պետական ծառայողների թիվը կրճատել 90 հազարով
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարներից պահանջել Է 91 հազար մարդ կրճատել, որոնք զբաղված են պետական ծառայությունում, որպեսզի միլիարդներ ազատեն հարկերի նվազեցման համար: Այդ մասին հաղորդել Է Daily Mail հրատարակությունը:

«Յուրաքանչյուր ֆունտը, որը կառավարությունը վերցնում Է հարկատուներից, փող Է, որը նրանք կարող են ծախսել իրենց սեփական առաջնահերթությունների, իրենց սեփական կյանքի վրա»,- Daily Mail-ը մեջբերում Է Ջոնսոնի խոսքը, որով նա հանդես Է եկել կաբինետի նիստում:

Նա իր թիմի անդամներին ցուցում Է տվել՝ կրկնապատկել իրենց ջանքերն այն ընտանիքների վրա ֆինանսական ճնշումը թուլացնելու նպատակով, որոնք դժվարություններ ունեն: Նախարարները պետք Է մեկ ամսվա ընթացքում մշակեն պաշտոնյաների թվաքանակը կրճատելու պլաններ, ինչը թույլ կտա տարեկան տնտեսել շուրջ 3,5 մլրդ ֆունտ ստեռլինգ, գրում Է թերթը:

Հրատարակությունը նշում Է, որ Ջոնսոնի հրահանգը հաջորդել Է խորհրդարանում նրա արած այն հայտարարությանը, որ մոտ օրերս ինքը եւ գանձատան կանցլեր Ռիշի Սունակն ասելու բան կունենան ընտրողներին օգնելու համար՝ երկրում կյանքի արժեքի ներկայիս կտրուկ բարձրացման պայմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...