19:28   13-05-2022
Մակրոնն աշխարհում հնարավոր պարենային ճգնաժամին կոլեկտիվ պատասխան գտնելու կոչ Է արել
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լատինական Ամերիկայի գործընկրներին   աշխարհի պարենային շուկաների համար ուկրաինական հակամարտության հետեւանքների կոլեկտիվ պատասխան գտնելու կոչ Է արել:

«Մենք պետք Է այդ հակամարտության հետեւանքների կոլեկտիվ պատասխան գտնենք, այդ թվում պարենային շուկաների համար Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում պարենային ճգնաժամի լուրջ ռիսկի լույսով»,- մայիսի 13-ին ասել Է Մակրոնն արգենտինացի պաշտոնակից Ալբերտո Ֆեռնանդեսի հետ բանակցություններն սկսվելուց առաջ: Նրա ելույթը հեռարձակվել Է «Թվիթերի» Ելիսեյան պալատի Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա հայտնել Է, որ Արգենտինայի նախգահի հետ բանակցությունների ընթացքում մտադիր Է քննարկել «Ուկրաինայի իրադրությունը եւ այդ հակամարտության գլոբալ հետեւանքները»:

«Մենք պետք Է նաեւ քննարկենք ոչ միայն պարենային, այլեւ Էներգետիկական անվտանգության հարցերը»,- նշել Է Մակրոնը: Արգանտինայի ղեկավարը համաձայնություն Է հայտնել Ֆրանսիայի նախագահի խոսքին, որ «Արենտինան եւ Ֆրանսիան ընդհանուր պատկերացում ունեն շատ հարցերի շուրջ»: «Աշխարհը պարենային եւ Էներգետիկական անվտանգության կարիք ունի»,- ընդգծել Է նա: Ֆեռնանդեսը Մակրոնին շնորհավորել Է ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթանակի առթիվ: «Մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի»,- հավաստիացրել Է նա: Այս շաբաթ ավելի վաղ իսպանական «Դիարիո» թերթում հրապարակված հարցազրույցում Ֆեռնանդեսը հայտարարել Է, որ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցները չափազանց բացասական ազդեցություն ունեն ամբողջ աշխարհի վրա եւ վնաս են հասցնում մարդկանց: Նա հայտարարել Է Եվրոպայի ուշադությունն այդ վնասին հրավիրելու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...