14:17   15-05-2022
Twitter-ի գործարքը կասեցված է
Թողնել մեկնաբանություն

Իլոն Մասկն ասել է, որ Twitter-ի գործարքը կասեցված է այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստացել ամբողջական  տեղեկություններ կեղծ հաշիվների վերաբերյալ,-այս մասին նա հայտնել է ուրբաթ օրը թվիթերում: Նա նշել է, որ կեղծ  հաշիվները մոտավորապես կազմում են օգտատերերի 5 տոկոսը:

Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Մասկը ապրիլի վերջին հայտարարեց, որ նախատեսում է 44 միլիարդ դոլարով (41,05 միլիարդ եվրո) գնել Twitter-ը: Նա նաև խոստացել է, որ առաջնահերթություն կտա խոսքի ազատությանը և կվերականգնի ԱՄՆ նախկին նախագահ Դոլանդ Թրամփի Twitter-ի էջը, ինչը հակասությունների տեղիք է տվել: Ուրբաթ օրվա հայտարարությունից հետո Twitter-ի արժեթղթերը անկում ապրեցին 19 տոկոսով:

 

Twitter-ը հայտնել է, որ 2020 թվականի չորրորդ եռամսյակից  հետո օգտատերերի թիվը գերազանցել է 1,5 միլիոնը: 2021-ին նշվել  է որ այդ  թիվը   գերագնահատված է, սակայն չի ներկայացվել  օգտատերերի իրական թիվը:

Loading...