16:22   16-05-2022
Պուտինը նշել է Ռուսաստանի եւ Տաջիկստանի միջեւ ապրանքաշրջանառության աճի մասին
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը շարունակում է մնալ Տաջիկստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկերը, 2022թ. առաջին երեք ամսում երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է 70 տոկոսով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ երկուշաբթի Մոսկվայում հանդիպման ժամանակ։

«Ինձ համար շատ հաճելի է նշել, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Տաջիկստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկերը։ Ապրանքաշրջանառության ծավալն անցած տարի շատ լուրջ աճ է գրանցել՝ մոտ 45 տոկոս։ Իսկ այս տարի, առաջին երեք ամսում այն ավելացել է 70 տոկոսով»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ սրանք լավ միտումներ են, որոնք պետք է պահպանել։

Պուտինն ավելացրել է, որ երկու երկրների հարաբերությունները պահանջված են ակտիվ զարգանում են։

«Նախ՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ, եւս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար։ Եվ այսօրվա հանդիպումը, ՀԱՊԿ-ի հոբելյանական գագաթաժողովը լավ հնարավորություն է՝ Ձեզ հետ քննարկելու մեր երկկողմ հարցերը։ Ես այսօր կցանկանայի Ձեզ հետ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, քննարկել հատկապես մեր երկրի զինված ուժերի արդիականացման ծրագրի իրագործման ընթացքը եւ իրավիճակը տաջիկ-աֆղանական սահմանին։ Պատրաստ եմ նաեւ կարծիքներ փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ»,- նշել է Ռահմոնը։

Loading...