16:36   16-05-2022
Image Description
Թուրքիան Եվրամիությանն այլընտրանք է առաջարկում ռուսական գազին
Թողնել մեկնաբանություն

Արևելյան Միջերկրականից գազը կարող է դառնալ ռուսական գազի այլընտրանք ԵՄ-ի համար, Անկարան պատրաստ է մաս կազմել այդ գործընթացին, ասել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության գծով խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինը։

«Այդ գազը կարող է այլընտրանքային աղբյուր դառնալ Եվրամիության համար, որը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակի ֆոնին: Հիմնական այլընտրանքներից մեկը արևելյան միջերկրածովյան գազն է: Թուրքիան փորձում է օգնել այս հարցում, նա պատրաստ է գործընթացի մաս լինել»,- ասել է Կալինը Reuters-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` Անկարան հույս ունի, որ «նոր բացահայտումները էներգետիկայի ոլորտում նոր հնարավորություններ կստեղծեն, ոչ թե նոր բախումներ»։

Պատասխանելով Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գազի որոնողական աշխատանքների մասին հարցին, Քալընը ասել է, որ հորատումը ժամանակ է պահանջում։

Ինչ վերաբերում է Իսրայելից Թուրքիայի գազի ներկրմանը՝ Քալընն նշել է, որ Անկարան բաց է այդ գաղափարի քննարկման համար։
Հայտարարելով, որ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի վերջին կայցելի Իսրայել, իսկ էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը ծրագրում է հանդիպել իր իսրայելցի գործընկերոջ հետ, Կալինն ասել է, որ «հարցի մանրամասները կքննարկվեն»։

«Խնդիր չենք տեսնում, նույնիսկ պոտենցիալ ենք տեսնում»,- ասել է նա։

Loading...