17:57   16-05-2022
Image Description
ԱՄՆ-ը մտադիր Է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել մինչեւ աշուն
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը մտադիր Է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել մինչեւ աշուն: Այդ մասին հայտարարել Է կոնգրեսական Միթչ Մակքոնելը՝ հանդես գալով  Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ Հելսինկիում կայացած համատեղ ճեպազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք մտադիր ենք դառնալ առաջին երկիրը, որը վավերացնում Է այդ փաստաթուղթը (ՆԱՏՕ-ին Ֆինլանիդայի հայտը):

Իհարկե, կարող Է պատահել այնպես, որ ՆԱՏՕ-ի երկրներից մեկը մեզնից առաջ անցնի այդ հարցում… Մենք մտադիր ենք որքան կարելի Է շուտ անել դա եւ ցանկալի Է մինչեւ  աշուն»,-նշել Է Մակքոնելը. ճեպազրույցի հեռարձակումն իրականացրել են ֆիննական ԶԼՄ-ները: Նրա խոսքով՝ «առկա Է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության ուժեղ երկկուսակցական աջակցությունը:

Նա նաեւ նշել Է, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «ամեն ձեւով ամրապնդում են» նրան: Տարբեր գնահատումներով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հայտերի վավերացման գործընթացը կարող Է տեւել մինչեւ մեկ տարի: 

Loading...