17:58   16-05-2022
Եվրոպայի Կենտրոնական բանկը կարող Է թվային եվրոյի մշակումն սկսել 2023 թվականի վերջին
Թողնել մեկնաբանություն

Եվրոպայի Կենտրոնական բանկը (ԿԲ) կարող Է թվային եվրոյի մշակումն սկսել հաջորդ տարվա վերջին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է կարգավորիչի գործադիր կոմիտեի անդամ Ֆաբիո Պանետտան: «2023 թվականի վերջին մենք կարող ենք որոշում ընդունել տեխնիկական լուծումների եւ գործարար համաձայնությունների մշակման եւ թեստավորման փուլն սկսելու մասին, որոնք անհրաժեշտ են թվային եվոյի ներդրման համար»,- մեջբերում Է նրա խոսքը Reuters գործակալությունը: Պանետտայի խոսքով՝ այդ փուլի տեւողությունը կարող Է կազմել մինչեւ երեք տարի:

2021 թվականի մարտին Եվրոպայի Կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը Bloomberg TV հեռուստաալքին տված հարցազրույցում կարծիք Է հայտնել, որ ֆինկարգավորիչը կկարողանա թվային եվրոն շրջանառության մեջ դնել մոտավորապես ընթացիկ տասնամյակի կեսերին: Նման նախաձեռնությունը, նրա խոսքով, չի հանգեցնի գոյություն ունեցող համակարգի վերացման, անայլ լոկ կբարելավի այն: Եվրամիության արժույթի թվային տարբերակի ստեղծման փորձնական նախագիծը հավանության Է արժանացել 2021 թվականի հուլիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...