19:26   16-05-2022
Ի՞նչ ելք կունենար պատերազմը, եթե դիմադրեինք մինչև դեկտեմբեր. «Երկընտրանք»
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի առաջ քաշած խաղաղության օրակարգի հինգ կետերին հայկական կողմը պատասխանեց փոխադարձ առաջարկներով: Կարճ ասած՝ հստակեցված վեց նոր կետերը ոչնչի մասին էին: Ըստ այդմ՝ այս իրավիճակի լավագույն ընթացքը կլինի միայն գործընթացի ձգձգումը: Սա թույլ կտար աշխարհաքաղաքական պայքարի ավարտին նոր կետերից ու նոր քայլերով գնալ բանակցային դաշտ: Բայց եթե Արցախի կարգավիճակի մասին հիշատակվում է, հուսանք, որ սա ևս մտածված է և ձգձգելու նպատակ ունի: Կարևոր է, սակայն, գիտակցել, որ ժամանակի շահումը աննպատակ չպետք է լինի: Զուգահեռաբար պետք է վերազինենք բանակը, հստակեցնենք հարաբերությունները դաշնակիցների հետ և վերանայենք սեփական դիրքերը:

Loading...