19:56   19-05-2022
Այս տարի բուհերի ընդունելության քննություններին կմասնակցի 13573 դիմորդ
Թողնել մեկնաբանություն

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է 2022 թ. բուհերի ընդունելության քննությունների դիմում-հայտերի արդյունքները, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ըստ բանախոսի ներկայացրած տվյալների՝ նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվը աճել է. 2022 թ. դիմում-հայտ է ներկայացրել 13573 դիմորդ, իսկ 2021 թ.-ին դիմել էին 13120-ը: Թիվը ներառում է նաև ներբուհական քննություն հանձնողներին:

«Ներբուհական քննություն հանձնում են արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները: Այդ բուհերն իրենք են կազմակերպում քննությունները, և դրանք միասնական չեն: Այդ դիմորդների թիվը ևս անցած տարվա համեմատ աճել է»,- իրազեկել է Կ. Նասիբյանը:

Loading...