14:00   21-05-2022
Image Description
Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլի լիակատար ազատագրման մասին
Թողնել մեկնաբանություն

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է գործողության ավարտի և ուկրաինական զինյալներից «Ազովստալի» և Մարիուպոլի տարածքի ամբողջական ազատագրման մասին:Այս մասին ուրբաթ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Կոնաշենկովի խոսքով ՝ գործարանից ավելի քան 500 գրոհայիններ վերջին խմբի կազմում ուրբաթ գերի են հանձնվել:

«Այսօր ՝ մայիսի 20 – ին, գերեվարվել է 531 զինյալ», – ասել է նա:

Կոնաշենկովի խոսքով ՝ ձեռնարկության ստորգետնյա կառույցները, որտեղ թաքնվում էին գրոհայինները, անցել են ռուսական զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ:

Loading...