15:41   21-05-2022
Image Description
Ռուսական ուժերն ավերել են ՈՒկրաինայի Դոնբասի շրջանը. Զելենսկի
Թողնել մեկնաբանություն

Ռուսական ուժերն ամբողջությամբ ավերել են ՈՒկրաինայի Դոնբասի շրջանը, հայտարարել է երկրի նախագահն ու Մոսկվային մեղադրել անիմաստ ռմբակոծություններ իրականացնելու համար: Նա նախազգուշացրել է՝ Ռուսաստանը պատասխանատվության է ենթարկվելու:

Իր ուղերձում ՈՒկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Սենատի կողմից հաստատված 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթի համար: Ուկրաինայի բյուջեի ամսական դեֆիցիտը կազմում է 5 միլիարդ դոլար, հայտնել է Զելենսկին ու շեշտել, որ պատերազմին դիմանալու համար Կիևին անհրաժեշտ է արագ և բավարար ֆինանսական աջակցություն:

«Դա պարզապես նվեր չէ գործընկերների կողմից. սա նրանց ներդրումն է իրենց իսկ անվտանգության համար»,- եզրափակել է Վոլոդիմիր Զելենսկին:

Loading...