11:10   22-05-2022
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. Նեդ Փրայս
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև բանակցություններին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի իր գործընկերների հետ վերջին շփումներում անդրադարձել է սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցությունների ապաշրջափակման և պահվող հայ անձանց վերադարձի հարցերին:

Loading...