12:54   22-05-2022
Լեհաստանի նախագահը ելույթ կունենա Գերագույն ռադայում
Թողնել մեկնաբանություն

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև և ելույթ կունենա Գերագույն Ռադայում, հայտնում է Լեհաստանի ղեկավարի գրասենյակը։

«Նախագահ Անջեյ Դուդան գտնվում է Ուկրաինայում, կիրակի օրը նա ելույթ կունենա Գերագույն Ռադայում՝ որպես պատերազմի սկզբից ի վեր օտար պետության առաջին ղեկավար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading...