14:52   22-05-2022
Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազան առաջին անգամ խոցվել է անօդաչու թռչող սարքերից
Թողնել մեկնաբանություն

Հյուսիսային Իրաքում գտնվող Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազան առաջին անգամ ենթարկվել է պայթուցիկով լցված անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, բազայում աշխատող Իրաքի քաղաքացի է զոհվել։ Այս մասին՝ մայիսի 21-ին, հայտնել է Shafaq գործակալությունը։

«Նայնավա նահանգում գտնվող Zelikan բազան հարձակման է ենթարկվել պայթուցիկներով հագեցած անօդաչու թռչող սարքերով: Սա առաջին նման հարձակումն է»,- գործակալությանը հայտնել է իրաքյան անվտանգության աղբյուրը։ Հարձակման հետևանքով մահացել բազայի աշխատակիցներից մեկը: Մինչ օրս ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Loading...