15:41   22-05-2022
Մարիուպոլում վերականգնվել է հասարակական տրանսպորտի տեղաշարժը և հիվանդանոցների աշխատանքը
Թողնել մեկնաբանություն

Մարիուպոլի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և չորս հիվանդանոցների աշխատանքը: Այս մասին հայտնել է քաղաքապետԿոնստանտին Իվաշչենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա հայտարարւթյամբ հասարակական տրանսպորտի վիճակն աղետալի է։ Մարիուպոլում գիծ են դուրս բերվել 12 ավտոբուս։ Նրա խոսքով, ներկայում քաղաքում կան յոթ երթուղիներ, որոնք կապում են կենտրոնը ծայրամասերի հետ։ Իվաշչենկոն հավելել է, որ վերանորոգումից և սպասարկումից հետո մեքենաների թիվը կարող է հասնել 22-ի։

Ավելի վաղ Իվաշչենկոն հայտնել էր, որ, ըստ նախնական գնահատականների, Մարիուպոլում ամբողջությամբ ավերված է տների մոտ 15 տոկոսը։ Քաղաքապետի խոսքով՝ ստույգ տվյալները հայտնի կդառնան ավելի ուշ։

Loading...