16:02   22-05-2022
ԱՄՆ-ն կարծում է, որ Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի միջև ծագած խնդիրները կարող են լուծվել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Թուրքիայի մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ, կարող են կարգավորվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սալիվանը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը հանդիպել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների հետ՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը լիովին աջակցում է այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին։

«Մենք կարծում ենք, որ Թուրքիայի մտահոգությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ, որոնք արտահայտվել են նախագահ Էրդողանի և այլ պաշտոնյաների կողմից, կարող են քննարկվել և լուծվել», ասել է Սալիվանը, հավելելով, որ խնդիրն անհրաժեշտ է լուծել Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև

Նա նաև հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ:

Loading...