18:01   24-05-2022
Չէ՛-չէ՛, հայ ժողովուրդ, այս լուծումը ձեզ համար վնասակար է. սա՞ էինք սպասում Շառլ Միշելից.«Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ անգամ որոշակի կետերի բացակայությունը արդեն իսկ դրական է: Նախևառաջ ուրախալի է այն փաստը, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել՝ ոչ երկկողմ, ոչ եռակողմ: Կա կետ սահմանազատման և անվտանգության կայունության ապահովման մասին: Թե այս գործընթացի արդյուքնում ո՞րն է հանդիսանալու իրավապայմանագրային հիմք, պարզ չէ: Հենց սա էլ մեզ համար դրական արձանագրում է՝ հայտարարության մեջ ամրագրված չէ սահմանազատման համար սովետական իրավապայմանագրային հիմքը: Չնայած այս ամենին` որոշակի քաղաքական շրջանակներ և հասարակության մի մասը իր դժգոհություն է արտահայտում հայտարարության բովանդակության վերաբերյալ:

«Եթե կողմերը քաղաքական կամք են արտահայտել խնդիրը լուծել այս եղանակով, ապա Եվրոպայի վրա մուննաթ գալ չենք կարող». ասում է դիվանագետ Արա Պապյանը:

Loading...