19:25   24-05-2022
Համայնքը խարխլված է, եկեղեցին` կարգալույծ արված, միջոցառումներ վաղուց չկան.արտագնա հաղորդում Նիցցայից.«Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Բարդ և ծանր խոհեր են ծնում այստեղ եղած օրերը: Սա Ֆրանսիայի Նիցցա քաղաքն է, որտեղ գտնվում եմ պարուսուցման ծրագրով: Այժմ Լե Մադլեն կոչվող փողոցը, որը նախորդ դարի 20-30-ականներին ստեղծված հայկական թաղամաս էր,  կամաց-կամաց կորցնում  է իր հայկական դիմագիծը: Տեղի հայ համայնքը, կարելի է ասել ամբողջովին խարխլված է : Չի գործում 1928-ին կառուցված ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ: Հայկական միջոցառումներ հիմնականում չեն իրականացվում: Սակայն երեխաների խմբերգային կատարումները հույս են տալիս, որ նրանք կմեծանան ազգային նկարագրով:

Գագիկ Գինոսյանի արտագնա թողարկումը Ֆրանսիայի՝ Նիցցա քաղաքից:

Loading...