14:23   25-05-2022
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դատապարտյալների կրթության իրավունքի իրացմանը վերաբերող նախագիծը
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Հայաստանում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը:

Առաջարկում է 19 տարվա տարիքային սահմանափակումը չտարածել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, որոնց կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին պատժից ազատման ժամկետի լրանալուն մնացել է 1 տարուց ավելի:

Դատապարտյալներն իրենց ցանկությամբ կարող են իրացնել կրթության իրավունքը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Loading...