11:56   26-05-2022
Image Description
Զելենսկիի գրասենյակից հայտնել են, որ Ուկրաինան չի համաձայնի հակամարտության սառեցմանը
Թողնել մեկնաբանություն

Կիևը չի համաձայնի իրավիճակի «սառեցմանը» կամ իր տարածքի մի մասը զիջելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Հակամարտության սառեցման մասին խոսք լինել չի կարող: Ցանկացած սառեցում պատերազմ է, որը միառժամանակ հետաձգվել է»,- գրել է նա:

Նա «թիկունքից հարված« է անվանել ուկրաինական կողմին արված առաջարկը՝ զիջելու տարածքի մի մասը:

Ավելի վաղ La Repubblica պարբերականը հայտնել էր, որ Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն ՄԱԿ-ին ու Մեծ յոթնյակի գործընկերներին ներկայացրել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկ, որը ենթադրում է կրակի դադարեցում, ինչպես նաև համաձայնագիր «վիճելի տարածքների» վերաբերյալ ու Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ բազմակողմ համաձայնագիր:

Loading...